Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` մայիսի 2-ին  «Ակադեմիա» պատկերասրահում ներկա է գտնվել պատմական Հայաստանի Անի մայրաքաղաքի հիմնադրման 1050-ամյակին նվիրված ցուցահանդեսին: Այն կազմակերպել է Արարատյան Հայրապետական թեմն ու Աշխարհի հայ նկարիչների միավորումը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տ. Սարգսյանը շրջել է ցուցասրահով, ծանոթացել  ներկայացված աշխատանքներին:

Ցուցահանդեսում ներկայացված են եղել պատմական Անի մայրաքաղաքին վերաբերող 26 գեղանկարիչների 72 կտավներ եւ լուսանկարիչ Զավեն Սարգսյանի լուսանկարները:  

Միջոցառման կազմակերպման աշխատանքներն ընդգրկել են 2010թ. մարտ-ապրիլ ժամանակահատվածը, որի ընթացքում ցուցահանդեսին մասնակցող գեղանկարիչներն ստեղծագործել են Հայաստանում եւ Անի մայրաքաղաքի ավերակներում: