Սիրիայում շարունակվում են ընդդիմության կողմնակիցների ձերբակալությունները։
Ակտիվիստների վկայությամբ այսօր բավական թվով մարդիկ են ձերբակալվել Զաբադանի, Ռաքքա եւ Իդլիբ քաղաքներում։ Զաբադանիի արվարձաննեևրում տանկեր եւ այլ զինտեխնիկա է տեղակայվել։
Իրավապաշտպանների վկայություններով, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկության պահանջներով զանգվածային ցույցերի ընթացքում սպանվել է ամենաքիչը 545 մարդ։



























