Վրաստանի ընդդիմությունն այսօր` մայիսի 2-ին վերսկսում է բողոքի գործողությունները` նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով: Այդ մասին Թբիլիսիում կայացած ճեպազրույցում հայտարարել են «Համաժողովրդական ներկայացուցչական ժողով» շարժման ներկայացուցիչները:

Շարժման առաջնորդներից Իրակլի Բատիաշվիլին հայտարարել է, թե վերջին եւ վճռական հանրահավաքը կայանալու է Թբիլիսիի կենտրոնում մայիսի 21-ին:

Շարժման ոչ պաշտոնական առաջնորդը համարվում է խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն: