«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ էլեկտրագնացքներում մայիսի 5-10-ին երթեւեկությունը վետերանների համար անվճար է լինելու Մեծ հայրենական պատերազմում Հաղթանակի 66-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ընկերության մամուլի ծառայությունից, ընկերությունը ներհանրապետական ուղեւորատար փոխադրումներ է իրականացնում Երեւան-Արմավիր-Երեւան, Երեւան-Արարատ-Երեւան, Երեւան-Արաքս-Երեւան, Երեւան-Գյումրի-Երեւան, Գյումրի-Վանաձոր, Գյումրի-Պեմզաշեն ուղղություններով:





























