Հայաստանի առեւտրային բանկերը ապրիլի դրությամբ չունեն ոչ մի անհուսալի վարկ։ Այդ մասին նշված է ՀՀ Կենտորնական բանկի «ՀՀ տարածքում գործող բանկերի ամփոփ նկարագիրը» հրապարակման մեջ։
Ըստ նույն աղբյուրի՝ բանկային համակարգում առկա են 6 մլրդ դրամի «կասկածելի» վարկեր, որն ընդհանուր վարկային ներդրումների 0,6 տոկոսն է։ Նախորդ տարվա համեմատ այս տեսակարար կշիռը չի փոխվել:
Ավելի պակաս ռիսկային համարվող «ոչ ստանդարտ» վարկերը կազմել են մոտ 11 մլրդ դրամ եւ ընդհանուրի 1,1 տոկոսը։ Նախորդ տարվա համեմատ «ոչ ստանդարտ» վարկերն աճել են մոտ 2,7 մլրդ դրամով։
Բանկային համակարգի վարկերի 97,2 տոկոսը դասվում է «ստանդարտ» վարկերի դասին, որը երաշխիք է ֆինանսական ցնցումներից ապահովագրված լինելու առումով:





























