Ուսամա Բեն Լադենի մեռած լուսանկարը, որ հրապարակել էին արեւմտյան լրատվամիջոցները, կեղծիք էր, հաղորդում է Sky News-ը:

Նշենք, որ ԱՄՆ-ը որեւէ լուսանկար կամ տեսանյութ չի հրապարակել մեռած կամ կենդանի Բեն Լադենի պատկերով:

«Թիվ մեկ ահաբեկիչ» Բեն Լադենին ոչնչացրել են կիրակի Պակիստանում, հատուկ գործողության արդյունքում: Նրա մահը հաստատել էր նաեւ նախագահ Բարաք Օբաման: