Այսօր, հոկտեմբերի 5-ին Բաքու են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովը, ինչպես նաեւ ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

Այցի շրջանակներում, ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-երը, նախատեսված է համանախագահների հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որից հետո սպասվում է տարածաշրջանային այցի արդյունքներին նվիրված մամլո ասուլիս։

Հիշեցնենք, որ տարածաշրջանային այցի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն այցելել են Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ, որտեղ հանդիպումներ են ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բակո Սահակյանի հետ։