Գյումրիում պետական բուհերի ռեկտորները դժգոհ են քաղաքում պետական համալսարան ունենալու գաղափարից: Խոսքը վերաբերում է Գյումրիի մանկավարժական ինստիտուտը, ճարտարագիտական համալսարանն ու տնտեսագիտական համալսարանը մեկ հարկի տակ միավորելուն` որպես պետական համալսարանի մասնաճյուղեր կամ ֆակուլտետներ:
Գյումրիի ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ռեկտոր Վահան Շահբազյանը համալսարան ունենալու ծրագիրը համարում է ինքնանպատակ:
Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի փոխանցմամբ` «արդեն 6 տարի խնդիր ենք բարձրացնում, որ Գյումրիի մանկավարժական ինստիտուտը համալսարանի կարգավիճակ ստանա եւ ոչ թե դա տեղի ունենա մի քանի բուհերի միավորման արդյունքում»:
«Եթե նույնիսկ դա լինի բուհերի միավորման տարբերակով, ապա Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի վրա չի տարածվի: Կառույցն ունի պետականի կարգավիճակ, բայց շարունակելու է անկախ գործել»,-նշել է Եվրոպական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Հրաչյա Մուրադյանը:
Հիշեցնենք, արդեն մեկ տարուց ավելի է, ինչ խոսք է գնում Գյումրիում պետական համալսարան հիմնելու կառավարության որոշման մասին:




























