ԱՄՆ հատուկ ծառայությունների համար Ուսամա բեն Լադենի տեղը որոշելիս կարեւոր դեր է խաղացել թիկնապահներից մեկի արբանյակային բջջային հեռախոսը:

ԿՀՎ աշխատակիցները որսացել են բեն Լադենի քուվեյթցի  թիկնապահի զանգերը, ով 2010թ. օգոստոսին կապվել է ահաբակչական կազմակերպության զինակից ընկերների հետ, գրում է Christian Science Monitor պարբերականը` հղում կատարելով Պակիստանի հատուկ ծառայությունների աղբյուրին:

Ըստ հաղորդագրության` բեն Լադենն անձամբ չէր օգտվում ոչ բջջային կապից, ոչ էլ էլեկտրոնային փոստից: Նրա մերձավորներին եւս արգելված էր օգտվել բջջային եւ ինտերնետ կապից` անվտանգության նկատառումներով: Տեղեկատվության փոխանակման համար ստեղծվել էր հատուկ համակարգ:

Հիշեցնենք, որ Ալ Քաիդայի ղեկավարը սպանվել է մայիսի 2 -ի առավոտյան Պակիստանում ամերիկյան զորքերի հատուկ օպերացիայի ընթացքում: