«Թիվ մեկ ահաբեկիչ»  Ուսամա բեն Լադենի կանանցից մեկը եւս սպանվել է օպերացիայի ժամանակ:  Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ահաբեկչության դեմ պայքարի հարցերով խորհրդական Ջոն Բրենանը:

«Նրան օգտագործել են որպես կենդանի վահան», - ասել է խորհրդականը` չպարզաբանելով, կինն այդ դերը կամովի~ն է ստանձնել, թե~ պարզապես օգտագործվել է բեն Լադենի եւ նրա որդու կողմից, ով եւս սպանվել է օպերացիայի ժամանակ:

Ուսամա բեն Լադենը ոչնչացվել էր մայիսի 2-ի գիշերը ամերիկյան հատուկնշանակայինների իրականացրած օպերացիայի ժամանակ, Պակիստանի մայրաքաղաքից ոչ հեռու: