Արգենտինայում ուշացումներից դժգոհ ուղեւորները այրել են գնացքի վագոնները:
Տեղի ոստիկանության տվյալներով, դա տեղի է ունեցել մայրաքաղաք Բուենոս-Այրեսից ոչ հեռու գտնվող կայարանում, գրում է Gazeta.ru-ն:
Ոստիկանության ներկայացուցիչը պատմել է, որ մի քանի տասնյակ ուղեւորներ, կորցնելով համբերությունը, ոչ միայն այրել են վագոնները, այլ նաեւ գնացքից ցած են նետել մեքենավարին ու տոմսավաճառին:
Բացի այդ, ուղեւորներն ավերել են կայանարում գտնվող տոմսարկղը:





























