Լիխտեյնշտեյնի կառավարությունը հայտնել է կորոնավիրուսային վարակի հետեւանքով առաջին զոհի մասին:

«Մինչ այժմ Լիխտեյնշտեյնում հաստատվել է ընդհանուր առմամբ լաբորատոր հաստատված 82 դեպք: Վերջին օրվա ընթացքում չի գրացվել որեւէ դեպք: Առ այսօր գրանցվել է COVID-19-ի հետեւանքով մահվան մեկ դեպք»,-ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է RG-ը:

Նախկինում երկրում COVID-19-ից մահվան դեպքերի մասին չեն հաղորդել: Վերջին երեք շաբաթվա ընթացքում Լիխտենշտեյնում, որտեղ բնակվում է շուրջ 38.5 հազար մարդ, չի գրանցվել վարակման նոր դեպք:

Լիխտենշտեյնի կառավարությունը հայտարարել է ապրիլի 27-ից կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները մեղմացնելու մասին: Վերականգնվել է աշխատանքը վարսահարդարների, գեղեցկության սրահների, մերսման սրահների, այգեգործության., շինարարական եւ ծաղկի խանութների ոլորտում: Մայիսի 15-ից կհանվեն եւս մի քանի սահմանափակումներ. կթույլատրվեն պատարագները, կվերականգնվեն ռեստորանների եւ ակումբների, թանգարաննում եւ գրադարանների աշխատանքը: Ընդ որում՝ իշխանությունները խնդրում են պահպանել զգուշություն: