Երեւանում մայիսի 3-ին ժամը 01:10-ի սահմաններում Կոմիտաս պողոտայում, «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա Գրիգոր Բաբաջանյանին եւ թողնելով անօգնական դիմել է փախուստի:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանը:
Ձեռնարկվում են օպերատիվ քննչական միջոցառումներ` հայտնաբերելու վրաերթ կատարողին:





Լուսանկարները` Գագիկ Շամշյանի





























