«Մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ հստակ է: Իսրայելը սատարում է ԼՂ-ի դիմակայությունը կարգավորելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը: Հակամարտության խաղաղ կարգավորումն էապես կնպաստի Կովկասում տարածաշրջանային կայունությանը եւ կօժանդակի Կովկասը ոչ թե հակամարտության, այլ համագործակցության տարածք դարձնելուն»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրենի տեղակալ եւ քաղաքական հարցերի տնօրեն Պիչաս Ավիվին: