Սաուդյան Արաբիայի բարեկեցության ինքնիշխան հիմնադրամը բաժնետոմսերի մինորային փաթեթներ է ձեռք բերել ամերիկյան խոշոր ընկերություններում, այդ թվում՝ Boeing-ում, Facebook-ում եւ Citigroup-ում: 300 միլիարդ դոլար արժողությամբ պետական ներդրումային հիմնադրամը աշխարհի տարբեր ընկերություններում փոքր բաժնեմասեր է գնում՝ օգտվելով կորոնավիրուսի բռնկման հետեւանքով շուկայի թուլությունից, հայտնում է Reuters-ը:
Հիմնադրամը գնել է 713,7 միլիոն դոլարի Boeing-ի, 522 միլիոն դոլարի Citigroup-ի, 495,8 միլիոն դոլարի Facebook-ի, 487,6 միլիոն դոլարի Disney-ի բաժնետոմսեր։
Բացի այդ, հիմնադրամը 514 միլիոն դոլարի բաժնեմաս ունի Marriott-ում եւ ոչ մեծ փաթեթ՝ Berkshire Hathaway-ում, ինչպես նաեւ 827,7 միլիոն դոլարի բաժնետոմսեր՝ BP նավթային ընկերությունում, որն ունի ԱՄՆ-ում գրանցված ամերիկյան դեպոզիտային անդորրագրեր:
Սաուդյան Արաբիայի հիմնադրամն այս տարվա սկզբին բաժնետոմսեր էր ձեռք բերել Royal Dutch Shell, Total, Eni եւ Equinor ընկերություններում, ապրիլի 9-ին Reuters-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:





























