Գամալեի անվան Համաճարակաբանության եւ միկրոկենսաբանության հետազոտության ազգային կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը պատմել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքով՝ մշակումները սկսվել են դեռ փետրվարի կեսերին:
«Քանի դեռ մշակումները շարունակվում են, կենտրոնը փաստաթղթեր կներկայացնի դրա կլինիկական հետազոտության նպատակով թույլտվություն ստանալու համար »,-ասել է Գինցբուրգը:



























