Երեւանում այսօր` մայիսի 3-ին ժամը 00:30-ի սահմաններում վրաերթի են ենթարկել 23-ամյա մի աղջկա:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մաշտոցի պողոտայի եւ Սայաթ Նովա փողոցի խաչմերուկում 42-ամյա Դավիթ Սնխչյանը վարելով «ԳԱԶ-3110» մակնիշի 05 ԼՕ 868 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 23-ամյա Մարիա Ավետիսյանին: Վերջինս աշխատում է «Մագնոլիա» ՍՊԸ-ում:

Վրաերթի ենթարկվածին շտապօգնության մեքենան տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանը:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի