Թաիլանդը մինչեւ հունիսի վերջը երկարաձգել է միջազգային ուղեւորատար չվերթների արգելքը, հայտնել է երկրի ավիացիոն կարգավորողը։

Այս հայտարարությունն արվել է, երբ երկիրը սկսել է մեղմացնել սահմանափակումները, քանի որ հաղորդվել է մայիսին նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի միանիշ ցուցանիշով ավելացման մասին։

Կիրակի օրվանից կբացվեն առեւտրի կենտրոնները եւ հանրախանութները: Պարետային ժամը կրճատվել է:

Ավիացիայի կարգավորողը առաջին անգամ միջազգային թռիչքների դադարեցումը ապրիլին է սկսել՝ փորձելով զսպել կորոնավիրուսի տարածումը:

Թաիլանդում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է կորոնավիրուսի 3025 դեպք, որից 56-ը՝ մահվան ելքով։ Երկիրն ունի ավելի քան 69 միլիոն բնակչություն։