Մերձմոսկվայում հայտնաբերվել է «Լուկօյլի» թոփ-մենեջերի մահացած 16-ամյա դուստրը՝ Վիկտորիա Տեսլյուկը, ով անհայտացել էր մարտի վերջերին։

Աղջկա մարմինը հայտնաբերվել է ճամփեզրին՝ Տալդոմից ոչ հեռու։

Վիկտորիա Տեսլյուկը «Արման» նավթաարդյունահանող ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Տեսլյուկի դուստրն է։ Նա կորել էր մարտին՝ կրկնուսույցի մոտ գնալու ճանապարհին։