Վայոց Ձորի Արենի համայնքում այս պահի դրությամբ  կա կորոնավիրուսի 10 հաստատված դեպք: Այս մասին NEWS.am-ին հայտնեց համայնքի ղեկավար Հուսիկ  Սահակյանը:

Հիշեցնենք, որ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ երեկվանից` մայիսի 16-ից, 10 օրով  արգելվել է մարդկանց և տրանսպորտի մուտքն ու ելքն Արենիի վարչական տարածք:

Հուսիկ Սահակյանը նշեց, որ տեղյակ չէ վարակի աղբյուրի մասին, չգիտի նաեւ, թե քանի մեկուսացված կա։

Համայնքապետի խոսքով`  փակ է միայն  Արենի բնակավայրը,  Արենի խոշորացված համայնքի այլ բնակավայրերում սահմանափակումներ չեն կիրառվում: