Ֆրանսիայի հայ համայնքը, չնայած Թուրքիայի կողմից ակնհայտ ճնշմանը, շարունակում է աջակցել Սենատի կողմից բանաձեւի ընդունմանը, որով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել հայոց ցեղասպանության ժխտման համար: Այդ մասին ասված է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի ֆրանսիական գրասենյակի հայտարարության մեջ:

Ուղերձում, մասնավորապես նշվում է, որ հայ համայնքի ներկայացուցիչները, որպես Ֆրանսիայի լիիրավ քաղաքացիներ, իրավունք ունեն պահանջել բանաձեւի ընդունումը իրենց ընտրյալների կողմից, մինչդեռ Թուրքիայի միջամտությունը Ֆրանսիայի ներքին գործերին անթույլատրելի է:

Նշենք, որ մայիսի 4-ին Ֆրանսիայի Սենատը պետք է քվեարկության դնի 2006թ. Ազգային Ժողովի կողմից ընդունված օրինագիծը, որով քրեական պատասխանատվությունէ  սահմանվում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: