Oxfam International-ը փակում է 18 երկրներում իր գրասենյակները կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, հաղորդում է AP-ը:

Կազմակերպությունը, որն այժմ աշխատում է 66 երկրներում եւ որի գլոբալ աշխատանքը կոորդինացվում է ամբողջ աշխարհում 20 մասնաճյուղերից, հայտարարել է, որ ստիպված է եղել արագացնել փոփոխությունները պանդեմիայի արդյունքում:

Գրասենյակները կփակվեն Աֆղանստանում, Եգիպտոսում, Ռուանդայում, Սուդանում եւ Տանզանիայում: Փոփոխությունները կանդրադառնան մոտ 1450 աշխատակիցների վրա: