Գլենդելում ձերբակալել են երկու հայերի, որոնք մեղադրվում են իրենց տներում ջրի եւ էլեկտրաէներգիայի գողության մեջ: Glendale News-Press-ի փոխանցմամբ, գողության չափը հասնում է 10 հազար դոլարի: Գլենդելի ոստիկանությունը ձերբակալել է 46-ամյա Բորիս Նազարյանին եւ 55-ամյա Գագիկ Ասլանյանին, հայտնել է սերժանտ Թոմ Լորենցը: «Կոմունալ ծառայությունների գողությունը, ցավոք, տարածված խնդիր է Կալիֆոռնիայում»,- ասել է նա:

Glendale Water & Power ընկերության ներկաայցուցիչները սկսել են կասկածել Վերդագո Վուդլենդս շրջանի երկու տների բնակիչներին, երբ նկատել են, որ էլեկտրականության եւ ջրի սպառումը կտրուկ նվազել է: Պարզվել է, որ Նազարյանը ենթադաբար փոխել է հաշվիչի ցուցմունքը եւ գողացել 3300 դոլար, իսկ Ասլանյանը գողացել է 6900 դոլար: