«Գեղեցկություն` հայկական ձեւով» մրցույթի մասնակիցներին ընտրելու համար մրցույթի կազմակերպիչները հայուհիների շրջանում «քասթինգներ» են անցկացրել, որոնց մայիսի 1-ից ներկայացրել են իրենց մասնակցության հայտերը: Քասթինգի ընթացքում ընտրող հանձնաժողովը ամեն մի մասնակցի հետ անցկացրել է անհատական զրույց, որի ընթացքում աղջիկները կիսվել են հայկական մշակույթի, հայոց պատմության վերաբերյալ իրենց գիտելիքներով, ինչպես նաեւ ի ցույց են դրել իրենց ստեղծագործական ունակությունները: Հայտ ներկայացրած 100 աղջիկներից ընտրվել է 20-ը, ովքեր կպայքարեն «Միսս Գեղեցկություն`հայկական ձեւով» տիտղոսի համար:
Միջոցառման շրջանակներում, տեղի կունենա նաեւ համերգ, որին կմասնակցեն Hovic Studio կոլեկտիվը`soul կատարող Musuc Hayk, Արթուր Best-ի եւ այլ աստղերի մասնակցությամբ: Միջոցառման կազմակերպիչը «Hayreniq» ընկերությունն է:





























