Ոստիկանության տրանսպորտային վարչության Երեւան կայարանի գծային բաժնի հերթապահ մաս այսօր` մայիսի 4-ին ժամը 14:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Արցախի փողոցում գտնվող լոկոմոտիվային դեպոյում, վագոնի մոտ հանկարծամահ է եղել մի տղամարդ:

Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել տրանսպորտային վարչության պետ Սամվել Ասատրյանը` օպերատիվ-քննչական խմբի հետ, եւ Երեւան կայարանի գծային բաժնի պետ Հովիկ Հովհաննիսյանը:

Ըստ նախնական տեղեկությունների, հանկարծամահ է եղել 50-ամյա Արմեն Կարապետյանը: Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության տրանսպորտային վարչության քննիչները, որոնք հետազոտում են դիակը: Այժմ սպասում են դիակ տեղափոխող մեքենային:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի