«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր՝ մայիսի 4-ին արտարժույթի առուվաճառքի գործարք չի կայացել։ Այս շաբաթ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ բորսայում գործարք տեղի չի ունենում։ Վերջին 2 տարում առաջին անգամ է, երբ մեկ շաբաթվա ընթացքում 2 առեւտրային նստաշրջաններ փակվում են առանց գործարքի։ Սա մասամբ հետեւանք է փոխարժեքի նկատմամբ ձեւավորված անորոշ սպասումների։

Ըստ բորսայից ստացված տեղեկատվության՝ դոլարի համար 372,25 դրամից ավելի չեն ցանկացել վճարել, սակայն 374 դրամից պակաս առաջարկ չի եղել։

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն ավելի հակված է արժեւորման։ Բորսայում առեւտրային նստաշրջանի փակումից հետո «Արմսվիսբանկը» սահմանել է կանխիկ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեքը՝ 373 դրամ։