Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թույլտատրել է, որ Անկարայի դատախազությունը Հրանտ Դինքի սպանության գործով հետաքննություն սկսի Ազգային հետախուզության ծառայության երկու աշխատակցի նկատմամբ:
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Էրդողանն այս թույլտվությունը տվել է 2011-ի հունվարի 21-ին: Անկարայի դատախազությունը հետախուզության աշխատակիցների դեմ հետաքննություն սկսելու համար նախորդ տարի դիմել էր վարչապետին, սակայն մերժում էր ստացել:
Նշենք, որ Հրանտ Դինքը սպանությունից մեկ շաբաթ առաջ գրել էր, որ 2004-ի փետրվարի 4-ին իրեն հրավիրել են Ստամբուլի նահանգապետարան, որտեղ մի կին եւ մի տղամարդ իրեն սպառնացել են, քանի որ ինքը մի հրապարակման մեջ նշել է, որ Աթաթուրքի որդեգրած աղջիկը՝ Սաբիհա Գյոքչենը հայ է:
Դինքի սպանությունից հետո պարզվել է, որ սպառնացողներից մեկը եղել է Ազգային հետախուզության ծառայության Մարմարայի շրջանի պետի տեղակալ Օզել Յըլմազը:





























