Թուրքիայի վարչապետի հայտարարությանը խիստ է արձագանքել Լիբիայի փոխարտգործնախարար Հալիդ Քայմը:

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Լիբիայի փոխարտգործնախարարը շեշտել է, որ Քադաֆիի հեռանալու անհրաժեշտության մասին Թուրքիան չէ, որ պետք է հայտարարի: «Նմանատիպ որոշումը Թուրքիայի գործը չէ՝ լիբիական ժողովրդի որոշումն է»,-նշել է Հալիդ Քայմը:

Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե Մուամար Քադաֆին հանուն Լիբիայի պետք է անհապաղ հեռանա: