Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը  բանտում կհանդիպի քաղբանտարկյալներ Սասուն Միքայելյանին եւ Նիկոլ Փաշինյանին:

Հայաստանի արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը նամակով դիմել է Արդարարադատության նախարար Հրայր Թովմասյանին եւ տեսակցություն խնդրել քաղբանտարկյալներ Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի հետ: Նախարարը բավարարել է առաջին նախագահի դիմումը, եւ Տեր-Պետրոսյանն այսօր` մայիսի 4-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կհանդիպի Սասուն Միքայելյանին, իսկ մայիսի 5-ին` «Արթիկ» ՔԿՀ-ում` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին:

Նշենք, որ 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո Սասուն Միքայելյանը դատապարտվել էր 8 տարվա, իսկ Նիկոլ Փաշինյանը` 7,5 տարվա ազատազրկման: