Քիչ առաջ Դավիթաշեն համայնքից շտապ օգնության ավտոմեքենան «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխեց մի կնոջ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:55-ի սահմաններում Տիգրան Պետրոսյան փողոցում անհայտ անձն իր ավտոմեքենայով  վրաերթի է ենթարկել 48-ամյա Լիդա Չիլինգարյանին եւ թողնելով անօգնական վիճակում` դիմել փախուստի: Այս պահին դեպքի վայրում են ոստիկանական քննչական վարչության, Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արտաշես Վանյանը:

Ականատեսները դեպքի վայր ժամանակ ոստիկաններին հայտնել են վրաերթ կատարող ավտոմեքենայի համարանիշները, սակայն, ըստ ոստիկանների, քննությունը կպարզի այդ տեղեկությունների իսկությունը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են վարորդին: