Կիրովի մարզի նահանգապետ Նիկիտա Բելիխը այս տարվա կարճաժամկետ արձակուրդը կանցկացնի Երեւանում։
«Վաղուց էի ուզում տեսնել Սասունցի Դավթի արձանը»,- Twitter-ում գրել է Բելիխը։
Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան», նահանգապետը մտադիր է այցելել Գեղարդ, Գառնիի տաճար, Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան, «Մալխաս» ջազ-ակումբ, Էջմիածնում գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, Զվարթնոց, Երեւանի կոնյակի գործարան, Ծիծեռնակաբերդ եւ այլ վայրեր։





























