Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը հանդիսավոր ընդունելություն է կայանալու` նվիրված Մեծ Հայրենական պատերազմում տարած Հաղթանակի 66-րդ տարեդարձին: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին դեսպանատնից:
Մայիսի 6-ին կայանալիք ընդունելությանը հրավիրվել են Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, պատերազմի վետերանները հասարակական եւ քաղաքական գործիչներ, դիվանագիտական կորպուստ, գիտական հանրության, մշակութային ոլորտի եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ:





























