«Լուկօյլ» ընկերության թոփ-մենեջերի դստեր` Վիկտորիա Տեսլյուկի սպանության  հիմնական վարկածը կենցաղային պատճառն է: Այդ մասին մայիսի 4-ին հաղորդել է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով իրավապահների աղբյուրը:

Աղբյուրի խոսքով, աղջիկը մահացել է ծեծից առաջացած բազմաթիվ վնասվածքներից:

«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը հստակեցնում է, որ քննարկվում են նաեւ այլ վարկածներ:

Հնարավոր է` աղջկանից փորձել են իմանալ հոր գաղտնիքները: Նույնպես ենթադրվում է, որ աղջկան կարող էին սպանել հոր մրցակիցները կամ խանդոտ երկրպագուն: Հստակ հայտնի է, որ նրան չեն կողոպտել եւ չեն բռնաբարել: Փրկագնի պահանջ եւս չի ներկայացվել:

Ռոբերտ Տեսլյուկը Ղազախստանում նավթահանք է արդյունահանում «Լուկօյլի» համար: Մայիսի 3-ին նրա դստեր դին հայտնաբերվել էր Մերձմոսկվայում: