Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Լիտվային այդ երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման համար:

«Դա խոսում է լիտվացի ժողովրդի բարձր ոգեղենության մասին եւ այն մասին, որ այդ որոշումն ընդունելիս լիտվացի պատգամավորները չեն ղեկավարվել քաղաքական կոնյունկտուրայով»,- հայտարարել է նախագահը լրագրողների հետ հանդիպմանը:

Նա նշել է, թե լիտվական մամուլն անդրադարձել  հայկական ջարդերին դեռ 19-րդ դարի վերջին:

2005թ. դեկտեմբերի 15-ին Լիտվայի Սեյմը ձայների մեծամասնությամբ ընդունել էր Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ: Լիտվայի խորհրդարանը սպանդը որակել էր որպես ցեղասպանություն եւ Թուրքիային կոչ էր արել ընդունել այդ պատմական փաստը: