Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 26-ին, ժամը 12.00-ին, Սեբաստիայի փողոցից բերման է ենթարկվել 22-ամյա Պողոս Ս.-ն:

Նա մայիսի 5-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: