Թունիսի իշխանությունները նոր մեղադրանքներ են առաջադրել տապալված նախագահ ալ-Աբիդին Բեն Ալիի եւ նրա կնոջ դեմ: Հաղորդվում է, որ մեղադրանքները կապված են անվտանգության ուժերի գործողությունների հետ, որոնց արդյունքում հունվարին ցուցարարներ են զոհվել:

Ավելի վաղ Թունիսի իշխանությունները Բեն Ալիին մեղադրել էին հակապետական գործողությունների մեջ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հունվարի 14-ին երկրից փախած բեն Ալին եւ նրա հարազատները գտնվում են Սաուդյան Արաբիայում: Թունիսի կառավարությունը պահանջում է, որ հետ հանձնեն նրան: