«Ռոսպոտրեբնադզորը» մտադիր է Մոսկվայում երկու շուկա փակել: Պատճառը վրացական «Բորժոմի» հանքային ջրի ապօրինի վաճառքն է:

Այդ շուկաների հնարավոր փակման մասին գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն ասել էր ապրիլի 21-ին: Առգրավված «Բորժոմի» տեսակի ջրի վրա կալանք է դրվել:

Նշենք, որ Ռուսաստանում արգելվում է Վրաստանից բերված գինիների եւ հանքային ջրի վաճառքը: