Վրաստանի ընդդիմադիր լեյբորիստական կուսակցությունը պնդում է, որ Վրաստանի իշխանությունները Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի հետ պետական հեղաշրջում են պատրաստում:
Ինչպես հայտնել է կուսակցության գլխավոր քարտուղար Սոսո Շատբերաշվիլին, արեւմտյան մամուլում լայնորեն լուսաբանվում են «նախագահ Սահակաշվիլիի եւ նրա թիմի` Ադրբեջանում հեղաշրջում կազմակերպելու ծրագրերը»։
Բացի Սահակաշվիլիից, վրացի լեյբորիստները մեղադրել են նաեւ դեսպան Բրայզային, ով «բազմիցս պայթեցրել է իրավիճակը Կովկասում» եւ Բաքվին կոչ են արել դադարեցնել նրա դիվանագիտական լիազորությունները:
Վրացի լեյբորիստներից առաջ նման հայտարարություն արել էր ռուսաստանցի քաղաքագետ, Ռուսաստանի Իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջեմալը, թե «Ադրբեջանի անվտանգության մի լուրջ սպառնալիք կա, որը գալիս է Վրաստանի տարածքից»։





























