Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) տնօրեն Ալեքսանդր դե Ժյունյակը կարծում է, որ 2020 թվականին համավարակի արդյունքում համաշխարհային ավիաընկերություններն առնվազն 312 միլիարդ դոլար (280 միլիարդ եվրո) վնաս կկրեն: Այս մասին նա նա հայտարարել է հունիսի 2-ին լույս տեսած Le Monde թերթի վերջին համարում տպագրված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«IATA-ի փորձագետները հաշվել են, որ ընկերությունների շրջանառու կապիտալը 2020 թվականին կնվազի առնվազն 312 միլիարդ դոլարով: Վերջին օրերին մենք չենք վերանայել այս կանխատեսումը, սակայն կարծում ենք, որ այդ ցուցանիշն ավելի շատ ստորին շեմին է վերաբերում, կան՝ վերին»,- ասել է դե Ժյունյակը: Նա շեշտե է, որ սա «հսկայական եւ աննախադեպ ցուցանիշ է»:

Պատասխանելով հարցին, թե ինչ ուղիներ է ասոցիացիան նախատեսում ճգնաժամի հաղթահարման համար, մենեջերը նշել է, որ դրանք երեքը կլինեն. «Դա խորհրդատվությունն է, համագործակցությունը եւ գործողությունների ներդաշնակեցում»:

«Նաեւ հարկ է պետությունների միջեւ միասնական սանիտարական ստանդարտների հասնել , որպեսզի այս ոլորտում կտորտանքով վերմակ չձեւավորվի, այսինքն՝ անվերահսկելի համակարգ, որը վտանգ է ներկայացնում ավիաընկերությունների համար»,- շեշտել է IATA- ի ղեկավարը: Նա հայտնել է, որ այս առումով իր ղեկավարած ասոցիացիան՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ երկրների կառավարությունների հետ միասին, հատուկ խումբ է ստեղծել, որը օդային փոխադրումների ոլորտի գործունեության ակտիվացում եւ այն սանիտարական ստանդարտների ներդրում է նախապատրաստում, որոնց պետք է ուղեւորները հետեւեն ինքնաթիռում կորոնավիրուսով չվարակվելու համար:

«Այս բոլոր միջոցները գրեթե պատրաստ են, մենք կավարտենք դրանց մշակումը, եւ դրանք կհրապարակվեն հունիսի 1-ին»,- ասել է դե Ժյունյակը: Նա հայտնել է, որ ասոցիացիան դրանց արդեն 21 երկրի է ծանոթացրել, մանսավորապես՝ ԱՄՆ-ին, Չինաստանին եւ Մեծ Բրիտանիային: «Այս միջոցները համընդհանուր աջակցության են արժանացել»,- հավաստիացրել է IATA- ի ղեկավարը:

«Եթե դրանք հաստատվեն հաջորդ երկուշաբթի, հավանաբար դրանց իրականացումը հնարավոր կլինի սկսել հունիսի սկզբից»,- շեշտել է նա:
Ըստ նրա՝  խոսքն ուղեւորների մարմնի վերահսկման մասին է նախքան ինքնաթիռի վայրէջքը եւ ժամանումից հետո: Դիմակ կրելը պարտադիր կլինի: Ըստ ցանկության կարելի է նաեւ դիմում գրել առողջական վիճակի մասին:

Օդանավերը ախտահանվելու են, ամնողջ սննդամթերքը պաշտպանված կլինի վիրուսներից մանրակրկիտ փաթեթավորմամբ: Ուղեւորները կարող են ընդամենը մեկ կտոր ուղեբեռ վերցնել իրենց հետ: Կսահմանափակվի նաեւ մարդկանց տեղաշարժը օդանավի սրահում:

Հարցազրույցում Ալեքսանդր դե Ժյունյակը կարծիք է հայտնել, որ «ավիացիոն ոլորտում նորմալ իրավիճակին վերադարձը, ըստ մասնագետների, կարող է տեղի ունենալ 2022-ի վերջին- 2023-ի սկզբին»: