ՀՀ ԱԺ նախկին նախագահ, այսօր անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը, «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրությունների հնարավորությանը` ասել է, թե դրա համար Սահմանադրությմաբ սահմնաված հիմքեր այսօր չկան եւ ամենամեծ ցանկության դեպքում էլ դեռ մի քանի ամիս չեն լինի: Բայցեւ ակնհայտ համարեց, որ խնդիրն այստեղ ոչ թե ներքաղաքական համերաշխության կամ մթնոլորտի բերելավման նպատակներն են, այլ պարզապես կամայականությունը, որով առաջնորդվելով`«որեւէ մեկը երբեք չի կարողացել քաղաքական համերաշխության խնդիր լուծել»:

«Սա է հե’նց այսօրվա իրողությունը: Ուզում եմ հիշեցնել, որ այսօրվա իշխանությունները մեկ ամիս կամ մեկ տարի առաջ չեն ընտրվել: Երեք տարի նույն իշխանություններն էին, եւ անում էին ու այսօր էլ շատ հաճախ կամայական քայլեր են անում: Ուրեմն` ինչպե՞ս պետք է այդ կամայականությունը վերացվի արտահերթ ընտրություններով»: