Հատուկ ավտոբուսով այսօր հայրենիք կհասցվի Թուրքիայում սպանված Վրաստանի քաղաքացի Ռեւազ Ջգերենայի դին:
Մարմինը կհասցնեն նրա հարազատ քաղաք Զուգդիդի, հաղորդում է «Գռուզիա online»-ը` վկայակոչելով «Կովկաս-Պրեսսին»:
Թուրքիայում Ջգերենային սպանել է շինարարական ընկերության տերը, որտեղ նա աշխատել է: Դա տեղի է ունեցել այն պահին, երբ վրացին պահանջել է կատարած շինարարության դիմաց իր վաստակած գումարը:
Վրաստանի քաղաքացուն սպանողը ձերբակալված է:





























