Հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը կրկին ապացուցել է համաշխարհային շուկաների միտումները կանխազգալու իր ընդունակությունը, երբ վաճառեց ոսկու խոշոր չափաբաժիններն ամենաբարձր գնի ժամանակ: Soros Fund Management-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ նա վաճառել է իր հաշվին գտնվող ողջ ոսկին եւ արծաթը:
Վերջին օրերին միջազգային շուկաներում ոսկու գնի զգալի անկում է արձանագրվել ապրիլին արձանագրված ռեկորդային գնից հետո:
Մասնագետները կարծում են, որ առաջիկա շաբաթներին ոսկու պահանջարկը կրկին կիջնի:





























