Nabucco գազատարի նախագծի ներդրումների գնահատականը 7,9 միլիարդից ավելացել եւ կազմել է 12-15 միլիարդ եվրո, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Թուրքիայի աղբյուրները:

Գազատարի մեկնարկը նախատեսված է 2015թ., որի թողունակությունը կազմելու է 31 մլրդ խմ:

Nabucco-ի մեջ ներդրումներ արած որոշ գործընկերներ արտահայտվել են հաշվարկների վերանայման եւ նոր գնահատականների դեմ:

Ներդրումային որոշումը կարող է հետաձգվել մինչեւ 2012 թվականը` հաշվի առնելով գնի աճը:

Nabucco գազատարով նախատեսվում է գազը Կասպից ծովի տարածաշրջանից մղել Եվրոպա` Թուրքիայի եւ Բալկանների տարածքով: