Վրաստան-Ադրբեջան սահմանի վրա հայտնաբերված սյունն ուսումնասիրելու համար մի խումբ հնագետներ են ժամանել այդ տարածք, գրում է վրացական «Պիրվելի» լրատվական գործակալությունը:
Ըստ հնագետների, սյունը, որը Վրաստանի Սաբաթլո գյուղի բնակիչը հողի մշակման ժամանակ պատահաբար հայտնաբերել է, հետագայում կարող է մեծ բացահայտման հիմք հանդիսանալ:
Սյունն այժմ գտնվում է Իլիայի անվան համալսարանի գիտահետազոտական կենտրոնում: Գիտնականների ներկայացմամբ, հնարավոր է, որ սյունը մ.թ.ա. 5-4-րդ դարերի ճարտարապետական կառույցի մի մասնիկ է:
Այժմ փորձագետներն ամբողջ տարածքը մանրամասն հհետազոտում են:




























