Երեւանում այսօր` մայիսի 6-ի գիշերը հրդեհ է բռնկվել Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցում` բենզալցակայանի հարակից տարածքում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.25-ին, մարվել`01.28-ին:
Ամբողջությամբ այրվել է չգործող կրպակ` 8 քմ մակերեսով:





























