Մոսկվայի իրավապահ մարմինները փնտրում են անհայտ անձի, ով մայիսի 5-ի երեկոյան մետրոյի վագոնում մահացու հարվածներ է հասցրել ուղեւորներից մեկին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Կովկասյան արտաքինով անհայտ անձը ժամը 22:30-ի սահմաններում «Սուխարեւսկի» կայարանում դանակահարել է 35-ամյա մի տղամարդու:

Տուժածը ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով: