Գույքահարկի եւ տնտեսական աճի միջեւ կապը բավականին փոքր է: Այս մասին հունիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովում մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական ​​բյուջեի կատարողականի մասի զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին:

Աղազարյանը, մասնավորապես, նշեց, որ գույքահարկի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների նախագծում առաջարկվում է հարկի տարեկան տոկոսադրույքը նվազեցնել 1 տոկոսից մինչեւ 0,25 տոկոսո: «Նման մոտեցումը որքանո՞վ է համաձայնեցված այն կարծիքի հետ, որ հարկային քաղաքականությունը պետք է նպաստի տնտեսութան զարգացմանը»,- հետաքրքրվեց պատգամավորը:

Ի պատասխան նախարարը նշեց, որ երկրի տնտեսական զարգացման տեսակետից գույքահարկը նշանակալի գործոն չի համարվում: «Գույքահարկի եւ տնտեսական աճի միջեւ կապը գործնականում զրոյական է: Իրականում հարկի այս տեսակը չի կանխորոշում տնտեսության զարգացումը»,- ասաց Ջանջուղազյանը: