Տանը, որտեղ ոչնչացվել է «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենը, խաղալիք ատրճանակ են գտել: Այն լավ տեսանելի է այն քիչ լուսանկարներում, որոնք հայտնվել են լրատվամիջոցներում:
Դրանցում երեւում է վառ պլաստմասե խաղալիքը սպանվածներից մեկի թիկունքի հետեւում: Ընդ որում Reuters գործակալության հրապարակած լուսանկարներում հրազեն չկա: Անգամ նրանց դիակներն ամբողջությամբ նկարված չեն:
ԱՄՆ-ում վաճառվող խաղալիք շատ ատրճանակներ արտադրվում են Պակիստանում, նաեւ բեն Լադենի տանը երեխաներ կային, որոնց էլ կարող էր պատկանել խաղալիք զենքը:





























