Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակակիրների թիվը ներկայումս հասել է 818-ի, հայտնում է StopCov կայքը:

Վերջին մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 8 նոր դեպք: Ապաքինվել է 686 մարդ, մահացել՝ 13-ը:

Կայքի տվյալներով՝ կարանտինի մեջ է 2 902 մարդ, ստացիոնարներում բժիշկների հսկողության ներքո՝ 304:

Վրաստանի երեք քաղաքացի բուժման է բերվել այլ երկրներից:

Վրաստանում վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: