Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․

«Բարի առավոտ...

Եղվարդի հանգույց - Աշտարակ՝ Երեւանը շրջանցող եւ երկու մարզերը կապող մայրուղու 12.7 կմ ճանապարհն է:

Գեղեցիկ ֆոտոշարքի համար շնորհակալություն Անդրանիկ Քեշիշյանին/ AK

Մարտահրավերը` մյուս լուսանկարիչներին»: